Մեր մասին
ԴԵՆՏԱՔՍ ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին, եւ արդեն շուրջ երկու տասնամյակ գործունեություն է ծավալում ստոմատոլոգիայի ոլորտում՝ հանդիսանալով առաջատար մատակարարներից մեկը Հայաստանում։ Ընկերությունը զբաղվում է բարձրորակ ստոմատոլոգիական նյութերի եւ սարքավորումների ներկրմամբ, որոնց որակը համապատասխանում է ժամանակակից ստոմատոլոգիայի միջազգային չափորոշիչներին։
Դենտաքսը հանդիսանում է ամերիկյան, եվրոպական, ճապոնական, կորեական, մեքսիկական եւ այլ երկրների առաջատար ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում։
Ընկերությունն կատարում է նաեւ ձեռք բերված սարքավորումների երաշխիքային սպասարկում՝ կրելով պատասխանատվություն մատակարարվող ապրանքների որակի եւ գործունեության համար։
Մենք կազմակերպում ենք ուսումնական կոնֆերանսներ եւ վարպետաց դասեր՝ նպաստելով բժիշկների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և արդիականացմանը։ Զբաղվում ենք նաև մասնագիտական գրքերի հրատարակման գործունեությամբ՝ նպաստելով ստոմատոլոգիական ոլորտի զարգացմանը։
